Ճապոնիայի խորհրդարանական կոմիտեն, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն էր։ Հիշեցնենք, որ աղետը տեղի էր ունեցել 2011թ. մարտին։
Զեկույցի հեղինակները հայտարարում են, որ վթարը հնարավոր էր կանխատեսել և անել ամեն ինչ՝ խուսափելու համար կործանիչ զարգացումներից։
«Ֆուկուսիմա-1»-ի վթարը տեխնածին էր։ Ատոմակայանը պատրաստ չէր ոչ ուժեղ երկրաշարժի հարվածին, ոչ ցունամիին»,- ասված է զեկույցում։